Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էրդողանը մտադիր է ընդունել Օբամայի առաջարկը

Էրդողանը մտադիր է ընդունել Օբամայի առաջարկը
07.09.2016 | 14:09

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել է, որ մտադիր է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման «մայրաքաղաք» համարվող Ռաքքա քաղաքը համատեղ ուժերով ազատագրելու վերաբերյալ՝ գրում է «Հուրիեթը»:

«ԻՊ-ի ամենակարևոր դիրքերը գտնվում են Ռաքքայում, դա նրանց մայրաքաղաքն է: Օբաման ինձ ասաց, որ ուզում է մեզ հետ միասին աշխատել Ռաքքայի ազատագրման հարցում: Մենք էլ մեր հերթին առաջարկեցինք, որ մեր զինվորականները հարցը քննարկեն միասին»,- ասել է Էրդողանը:

Չինաստանում G20 գագաթնաժողովի շրջանակում Օբամայի և Էրդողանի հանդիպման ընթացքում առանձին քննարկվել է նաև Հալեպի հարցը: «Միլլիեթն» անդրադարձել էր ԻՊ-ի երկրորդ «մայրաքաղաք» համարվող Էլ Բաբի շուրջ բանակցություններին, որոնք հայտնվել են փակուղում:

Դիտվել է՝ 847

Մեկնաբանություններ