Բրազիլիայի նախկին նախագահ Դիլմա Ռուսեֆը, որ Սենատի որոշմամբ հեռացվել է պաշտոնից, հեռացավ Ալվարադա պալատից: Ռուսեֆին ծաղիկներով դիմավորել են իր աջակիցներն ու գործընկերները: Նախկին նախագահին հրաժեշտ տալու են եկել նրա կուսակիցները՝ նախկին նախարարներն ու պատգամավորները: Ռուսեֆը մայրաքաղաքից մեկնել է Պորտու Ալեգրի քաղաք:
Թեպետ Բրազիլիայի սենատը 61 կողմ, 20 դեմ ձայների հարաբերակցությամբ քվեարկեց նախագահի պաշտոնանկության օգտին, սենատորները Ռուսեֆին չեն զրկել պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից: Երկրի ժամանակավոր ղեկավարի պաշտոնը ստանձնել է փոխնախագահ Միշել Թեմերը, նախագահական ընտրությունները կայանալու են 2018-ին: Դիլմա Ռուսեֆը տեղի ունեցածը որակել է հեղաշրջում՝ խոստանալով շարունակել քաղաքական գործունեությունը: