ՌԴ ԱԳ Սերգեյ Լավրովը Մոսկվայում ընդունել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ջեյմս ՈՒոռլիքին, Իգոր Պոպովին, Պիեռ Անդրիոյին, ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեռնային Ղարաբաղի հարցով անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին:
ՌԴ ԱԳՆ կայքէջի փոխանցմամբ՝ քննարկվել են «Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հրատապ հարցեր, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով Վիեննայում մայիսի 16-ին և Սանկտ Պետերբուրգում հունիսի 20-ին կայացած գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, հայ - ադրբեջանական սահմանին ու շփման գծում ընթացիկ իրավիճակը»: