Թուրքական կողմի նախաձեռնությամբ երեկ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հեռախոսել են։
ՌԴ նախագահի կայքէջի փոխանցմամբ` կողմերը քննարկել են ռուս-թուրքական հարաբերությունների զարգացման հարցեր, հատուկ ուշադրության են արժանացրել Սիրիայի խնդիրը, համաձայնել են շարունակել ջանքերը սիրիական ճգնաժամի կարգավորման ուղղությամբ։