Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Գյուլենի բացառիկ հարցազրույցը Politico ամսագրին

Գյուլենի բացառիկ հարցազրույցը Politico ամսագրին
10.09.2016 | 09:48

Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ մեղադրվող Ֆեթուլլահ Գյուլենը, որ բնակվում է ԱՄՆ-ում և ԱՄՆ քաղաքացի է, հարցազրույց է տվել Politico ամսագրին: Նա ասել է, որ ինքն ու իր թիմակիցները առհասարակ չեն զղջում իրենց դիրքորոշման համար և խուսափել է հստակ պատասխանել հարցին, թե ընդունում է Էրդողանի մեղադրանքները, սակայն խոստովանել է, որ իր և Էրդողանի անհամաձայնությունները սկսվել են, երբ Էրդողանը սկսել է ամեն կերպ փորձել երկրում հաստատել նախագահական համակարգ:

«Եթե մենք կատարեինք նրանց պահանջներն այս հարցում, այս պահին գուցե և մեր ու Թուրքիայի իշխանությունների հարաբերությունները լավ լինեին: Ամեն դեպքում, ես չեմ զղջում: Վստահ եմ, որ թիմակիցներս էլ չեն զղջում ոչնչի համար: Միակ ցավս այն է, որ երկիրը շարունակում է տառապել, և ոչ ոք չի կարողանում դա կանգնեցնել»,- ասել է Գյուլենը: Նա հերքել է պնդումները, որ ինքն ու Էրդողանը ժամանակին մտերիմ են եղել: Նա շեշտել է, որ ինքն անձամբ Էրդողանի հետ հանդիպել է 2-3 անգամ, բոլոր հանդիպումներն էլ եղել են ընտրություններից առաջ:

Գյուլենը պատասխանել է հարցին, թե ինչ կանի, եթե ԱՄՆ-ը որոշի արտահանձնել նրան Թուրքիային և վստահեցրել, որ եթե դա կատարվի, կարիք չի լինի նրան Թուրքիա ուղարկելու, ինքն իր ձեռքով կգնի տոմսն ու կհեռանա ԱՄՆ-ից: Գյուլենը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ը հավատարիմ է մնալու մարդու իրավունքների ու ազատության հիմնարար սկզբունքներին այս հարցում:

Դիտվել է՝ 749

Մեկնաբանություններ