Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայերը լավ գիտեն, որ խավարը երկար չի տևում

Հայերը լավ գիտեն, որ խավարը երկար չի տևում
10.09.2016 | 09:51

ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և դեսպանատան անձնակազմը հիշատակեցին 2001 թ. սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում, Վաշինգտոնում և Փենսիլվանիայում ահաբեկչության 15-րդ տարելիցը: «Հայերը լավ գիտեն, որ խավարը երկար չի տևում»,- դեսպանատան տարածքում տեղակայված սեպտեմբերի 11-ին նվիրված հուշաքարի մոտ ծաղկեպսակ դնելուց հետո դեսպանատան անձնակազմին դիմելիս ասաց դեսպան Միլսը:

«Երբ խավարն իջնում է, մենք կարող ենք սայթաքել, լաց լինել, ողբալ, սակայն հետո շունչ ենք քաշում, մեզ հավաքում, կանգնում, վերակառուցում և ուժեղանում: Եկեք այսօր չսևեռվենք այդ աղետալի օրվա խավարի վրա, այլ տոնենք այն լույսը, որը ճառագեց և շարունակում է ավելի վառ փայլել Նյու Յորքում, Վաշինգտոնում, Փենսիլվանիայում և իրականում ամբողջ աշխարհում»,- ասաց նա:

Դիտվել է՝ 823

Մեկնաբանություններ