Թուրքիայի նահանգապետարաններում լուրջ կադրային փոփոխություններ են իրականացվում: Resmi թերթի փոխանցմամբ՝ մեկ օրում 6 նահանգներում նահանգապետի փոփոխություն է եղել՝ Անկարայի, Արդվինի, Չանաքքալեի, Հաթայի, Սինոփիի և Իզմիրի բնակիչներն արդեն նոր նահանգապետեր ունեն:
Անկարայի նահանգապետ է նշանակվել Հաթայի նախկին նահանգապետ Էրջան Թոփաջանը: Ներքին գործերի նախարարության հայտարարության համաձայն՝ կադրային փոփոխություններն իրականացվել են հուլիսի 15-ի հեղաշրջման փորձից հետո կառավարության նախաձեռնած հատուկ գործողությունների շրջանակում: