Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են

Լավրովն ու Չավուշօղլուն հեռախոսել են
10.09.2016 | 23:23

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի հետ՝ թուրքական կողմի նախաձեռնությամբ։ Նրանք քննարկել են Սիրիայի խնդիրը՝ ՌԴ-ի և ԱՄՆ-ի ՝ Ժնևում ձեռք բերված պայմանավորվածությունների համատեքստում։ Կողմերը վերահաստատել են կրակի դադարեցման պայմանավորվածության իրագործման, միջսիրիական բանակցությունների վերսկսման կարևորությունը։


Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարում է, որ բանակցային այս գործընթացին սերտորեն հետևել է նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ «Մեծ քսանյակի» գագաթնաժողովում հանդիպելով ՌԴ-ի ու ԱՄՆ-ի նախագահների հետ:

Դիտվել է՝ 1142

Մեկնաբանություններ