Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Sozcu. Հատուցում ծափահարությունների ներքո

Sozcu. Հատուցում ծափահարությունների ներքո
12.09.2016 | 09:11

Ռուսաստանի հետ հարաբերությունների ճգնաժամն սկսվելու հաջորդ օրը Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն, ելույթ ունենալով «Արդարություն և զարգացում» կուսակցության խմբակցության նիստի ժամանակ, ռուսական ինքնաթիռի ոչնչացման կապակցությամբ հայտարարեց. «Հրամանը ես անձամբ եմ տվել»: Այդ հայտարարությունը ողջունվեց բուռն ծափահարություններով: Ինչի՞ն էին ուղղված այդ ծափահարությունները՝ վատ արտաքին քաղաքականությա՞նը, նրան, որ Թուրքիան պիտի խրվեր Սիրիայում առաջացած ճեղքվածքո՞ւմ, թե՞ հիմնահատակ ոչնչացող ֆիրմաներին: Զավեշտալի է, որ վեց ամիս անց այդ նույն մարդիկ ծափահարում էին Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնումը ողջունող հայտարարություններին:


Ի պատասխան հնչեցվեցին. «Եթե Ռուսաստանը չգնի թուրքական ապրանքները, մենք կվաճառենք այլ երկրների, եթե մեզ մոտ չգան ռուս զբոսաշրջիկները, կգան ուրիշները»: Թուրքական ապրանքները, սակայն, ոչ մի ուրիշ երկիր չգնեց, այլ երկրներից զբոսաշրջիկներ նույնպես չժամանեցին:


Թուրքիայի համար ցավի և հիասթափության 280 օր
Վեց ամիս արտերկրում Թուրքիայի պայմանագրային գործարքների մեկ քառորդը կազմող 5 միլիարդ դոլարի շրջանառություն ունեցող ռուսական շուկան փաստացի զրոյացվեց: Կաթվածահար եղավ զբոսաշրջային ոլորտը:


Ինչո՞ւ Թուրքիան հատուցեց
Նախկինում Թուրքիայից Ռուսաստան արտահանման ծավալը կազմում էր 3 մլրդ դոլար, իսկ Ռուսաստանից ներկրումը՝ 13,1 մլրդ դոլար, այժմ երկկողմ ապրանքաշրջանառությունը կրճատվել է գրեթե կեսով: Թուրքիան Ռուսաստանից ներողություն խնդրեց, փոխհատուցում վճարեց, այնուամենայնիվ տնտեսությունը խոշոր անկում գրանցեց: Դժվար է ասել, թե ինչ տվեց Թուրքիային այդ հատուցումը, բայց անհերքելի է, որ տեղի ունեցավ ծափահարությունների ներքո:

Դիտվել է՝ 930

Մեկնաբանություններ