Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը սեպտեմբերի 11-ի զոհերի հիշատակի սգո արարողությունների ժամանակ վատ զգալուց հետո վերադարձել է լրագրողների մոտ, հայտնում է Reuters-ը:
«Ես ինձ լավ եմ զգում»,- ասել է Քլինթոնը՝ դստեր տանը մի քիչ հանգստանալուց հետո, երբ արարողության ժամանակ տոթից շնչահեղձ է եղել: