Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Նոր սենսացիա Լուկաշենկոյից

Նոր սենսացիա Լուկաշենկոյից
12.09.2016 | 09:14

Հիլարի Քլինթոնը չի կարող ԱՄՆ նախագահ դառնալ՝ նա կին է: Belta-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Կարծում եմ՝ նրա ամբողջ խնդիրն այն է, որ նա կին է: Հավանաբար՝ ինչպես Բելառուսում, եթե նախագահը դեկորատիվ լիներ, գեղեցիկ կնոջ կընտրեին»,- հայտարարել է Լուկաշենկոն՝ հավելելով, որ ամերիկյան հասարակությունը դեռեւս պատրաստ չէ կին-նախագահ ունենալուն, «եթե անգամ նա փորձառու քաղաքական գործիչ Քլինթոնն է»: Բելառուսի նախագահն անդրադարձել է երկու երկրների դիվանագիտական առաքելությունների խնդրին:

Նա նշել է, ԱՄՆ նախագահի ընտրություններից հետո պետք է կայանա Մինսկում ամերիկյան դեսպանության բացումը: «Անպայման կբացվի: Մենք պայմանավորվել ենք»,- հայտարարել է Լուկաշենկոն: Բելառուսի նախագահը նշել է, որ ընտրություններում Դոնալդ Թրամփը Քլինթոնից կարող է առաջ անցնել 5-7 % ձայնով:

Դիտվել է՝ 1034

Մեկնաբանություններ