16 տարիների ընթացքում առաջին անգամ Բելառուսի խորհրդարանում նաև ընդդիմադիր պատգամավորներ կլինեն։
Երեկ կայացած խորհրդարանական ընտրությունների արդյունքում հաջողության են հասել մեծամասնական ընտրատարածքներում առաջադրված ընդդիմադիր թեկնածուներից երկուսը՝ «Միացյալ քաղաքացիական կուսակցության» անդամ Աննա Կոնոպատցկայան և «Բելառուսական լեզվի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Ելենա Անիսիման։