Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Փանջիկիձե. Նոր հեռանկարներ են բացվել Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության համար

Փանջիկիձե. Նոր հեռանկարներ են բացվել Վրաստան-Հայաստան-Իրան համագործակցության համար
13.09.2016 | 10:07

Ավելի քան երկու տարի Վրաստանի արտգործնախարարությունը գլխավորած Մայա Փանջիկիձեի խոսքով, Իրանի նկատմամբ միջազգային պատժամիջոցների վերացումից հետո Թբիլիսի-Երևան-Թեհրան համագործակցության նոր հեռանկարներ են ի հայտ եկել: Երևանում, լրագրողների հետ հանդիպմանը, Փանջիկիձեն հույս հայտնեց, որ հայ-վրացական տնտեսական հարաբերությունները առաջիկայում կհավասարվեն քաղաքական հարաբերություններին:


«Միջազգային հանրության առջև Իրանի բացվելուց հետո իրավիճակը տարածաշրջանում փոխվում է: Նոր հեռանկարներ են բացվում, շատ լավ հարաբերություններ ունենք Իրանի հետ, այդ թվում՝ տնտեսական: Ինչ վերաբերում է Վրաստան-Հայաստան-Իրան տնտեսական համագործակցության ընդլայնմանը, կարծում եմ, ամեն ինչ հնարավոր է, ամեն ինչ կախված է շահերից, իսկ այդ շահերը հաճախ կապված են տնտեսության հետ: Եվ Հայաստանում, և Վրաստանում տնտեսական խնդիրներ կան: Տնտեսությունը զարգացնելու համար հարկավոր է տարբեր ճանապարհներ փնտրել: Իրանի բացվելուց հետո շատ հեռանկարներ են առաջանում: Ուստի, հարկավոր է մտածել այդ ուղղությամբ և մշակել ռազմավարական ծրագիր՝ այդ հարաբերությունները ավելի սերտ դարձնելու համար», - ասաց Փանջիկիձեն։


«Ոչ մի դեպքում չէի ասի, որ մեզ համար Ադրբեջանն ավելի կարևոր է, քան Հայաստանը: Ադրբեջանն ու Հայաստանը մեր հարևաններն են, և մենք միշտ էլ շատ լավ հարաբերություններ ենք ունեցել Հայաստանի հետ: Հայ-վրացական հարաբերություններում քաղաքական որևէ խնդիր չկա, սակայն, ցավոք, մեր տնտեսական հարաբերությունները այդքան էլ զարգացած չեն, որքան քաղաքականը: Ուստի, մեծ ներուժ եմ տեսնում հայ-վրացական տնտեսական հարաբերությունների զարգացման համար», - ասաց Փանջիկիձեն։


Նրա համոզմամբ, այն որ Հայաստանը ՀԱՊԿ ու ԵՏՄ անդամ է, իսկ Վրաստանը ձգտում է խորացնել իր հարաբերությունները Եվրամիության հետ և անդամակցել ՆԱՏՕ-ին, չի կարող խոչընդոտներ առաջացնել հայ-վրացական հարաբերություններում:


«Այդ հանգամանքը որևէ ազդեցություն չի կարող ունենալ Վրաստանի և Հայաստանի հարաբերությունների վրա, որովհետև մենք ունենք վաղեմի հարաբերություններ, և որևէ ազդեցություն չի կարող ունենալ այն հանգամանքը, թե ինչ ճամբարների մաս են կազմում մեր երկրները: Ուստի, կարծում եմ, չնայած Վրաստանը ձգտում է դեպի Եվրամիություն ու ՆԱՏՕ, իսկ Հայաստանն այլ ծրագրեր ունի, դա չի կարող խոչընդոտ հանդիսանալ՝ երկկողմ լավ տնտեսական հարաբերություններ զարգացնելու համար: Քաղաքական առումով, ինչպես ասացի, որևէ խնդիր մեր երկրները չունեն», - ասաց Վրաստանի նախկին արտգործնախարարը:

Դիտվել է՝ 846

Մեկնաբանություններ