Մոսկվան բաց է տարածաշրջանում անվտանգության բոլոր խնդիրների լուծման հարցով Թուրքիայի հետ լուրջ երկխոսության համար և կարծում է, որ այսօր կա իրական հնարավորություն իսկապես արդյունավետ աշխատել այդ հարցի շուրջ՝ հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:
«Ռուսական կողմը բաց է թուրք գործընկերների հետ լուրջ երկխոսության համար՝ տարածաշրջանում անվտանգության խնդիրների ողջ համալիրի լուծման հարցով: Հուսով ենք, որ ներկա պայմաններում կա իրական հնարավորություն իսկապես արդյունավետ իրականացնելու այդ աշխատանքը»,- ասել է ռուս դիվանագետը: Նա նշել է, որ այժմ «շփումներ են ընթանում թուրքական կողմի հետ մի շարք հարցերի վերաբերյալ, որոնք այդ թվում նաև կապված են Սիրիայի և Սիրիայի շուրջ իրավիճակի հետ»: