Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Պուտինը, Լուկաշենկոն եւ Նազարբաեւը հոկտեմբերին կայցելեն Հայաստան

Պուտինը, Լուկաշենկոն եւ Նազարբաեւը հոկտեմբերին կայցելեն Հայաստան
13.09.2016 | 10:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը հոկտեմբերի 14-ին Երեւանում կմասնակցեն ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին։

ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի անունը հայտնի կդառնա հոկտեմբերի 14-ին Երեւանում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։ Նա կլինի Հայաստանի ներկայացուցիչ։ Ըստ շրջանառվող լուրերի՝ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում կնշանակվի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը։

Դիտվել է՝ 664

Մեկնաբանություններ