Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բողոքում են Բատկայից

Բողոքում են Բատկայից
13.09.2016 | 12:41

«Բելառուսում սետեմբերի 11-ի խորհրդարանական ընտրություններն ամենևին ազատ և արդար չեն եղել», - ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավար Քենթ Հարթսթեդը՝ հավելելով. «Խախտումներն այնքան շատ են եղել, որ ոչ մի կերպ չեն համապատասխանում միջազգային չափանիշներին»: Նրա խոսքով, անհնար է հիմք ընդունել պաշտոնական տվյալները, հարկավոր է փոխել ընտրական օրենքները ու քաղաքական կուսակցությունների գրանցման կանոնակարգը:


Բելառուսում ընդդիմությունը բողոքի ակցիաներ է կազմակերպել՝ պահանջելով նոր ընտրություններ: Ավելի վաղ Բելառուսի ԿԸՀ-ն հայտարարել էր, որ խորհրդարանական ընտրություններում երկու մանդատ է ստացել ընդդիմությունը, որ 20 տարում առաջին դեպք է:


Մինսկում անցկացվել է ընդդիմության բողոքի ակցիա ազնիվ ընտրություններ անցկացնելու պահանջով, մինչև ակցիայի սկիզբը հավաքվել է մոտ 150 մասնակից, հանրահավաքին մասնակցել է ընդհանուր առմամբ մոտ 300 մարդ: Ոմանք բռնել են սպիտակ-կարմիր-սպիտակ դրոշներ: Ակտիվիստները պարզել են նաև «Հանուն նոր ընտրությունների» և «Լուկաշենկո, հեռացիր» գրություններ: Հրապարակ են տարել նաև ձայնի ուժեղացուցիչ սարքավորում երգերի համար:


Հանրահավաքին ներկա են եղել ընդդիմադիր քաղաքական գործիչներ:
Բելառուսի նախագահի նախկին թեկնածու Վլադիմիր Նեկլյաևը «Գովորիտ Մոսկվա» ռադիոկայանին ասել է. «Այժմ այստեղ անցկացվում է հանրահավաք ազատ և արդար ընտրությունների պահանջով, առանց դրա Բելառուսի Հանրապետությունը պարզապես խաղաղ ժողովրդավարական զարգացման հեռանկարներ չունի: Երեկ քվեարկություն չէր, այլ համատարած կեղծիքներ, ժողովրդի խաբեություն»:

Դիտվել է՝ 825

Մեկնաբանություններ