Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Այսօր սկսվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը

Այսօր սկսվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը
13.09.2016 | 12:44

Այսօր ՄԱԿ-ում սկսվում է Գլխավոր վեհաժողովի 71-րդ նստաշրջանը, որի նախագահ է ընտրվել ՄԱԿ-ում Ֆիջիի մշտական ներկայացուցիչ Պիտեր Թոմսոնը: Նստաշրջանի օրակարգում քննարկման է դրվելու 170 հարց, որոնք վերաբերում են Մերձավոր Արևելքում, Աֆղանստանում տիրող իրավիճակին, Պաղեստինին, կիպրական հիմնախնդրին, ահաբեկչության դեմ պայքարին, խաղաղապահական առաքելությունների ֆինանսավորմանը, մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ ոլորտներին:

Այս տարի ՄԱԿ-ի ԳՎ-ն առանձնահատուկ ուշադրություն կդարձնի փախստականներին ու ներգաղթյալներին վերաբերող հարցերին: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման սեպտեմբերի 20-ին այս թեմայի շուրջ գագաթաժողով կանցկացնի՝ կոչ անելով համաշխարհային առաջնորդներին ստանձնել փախստականներին վերաբերող մի շարք պարտավորություններ:

Դիտվել է՝ 898

Մեկնաբանություններ