Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ռուհանին կմեկնի Վենեսուելա և Կուբա

Ռուհանին կմեկնի Վենեսուելա և Կուբա
13.09.2016 | 12:45

IRNA գործակալության փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանին ծրագրում է մեկնել Վենեսուելա՝ մասնակցելու Չմիավորման շարժման գագաթաժողովին, որն անցկացվելու է լատինաամերիկյան երկրում՝ հայտարարել է Իրանի նախագահի աշխատակազմի՝ հասարակության հետ կապերի բաժնի պետ Փարվիզ Էսմայիլին: Ռուհանին Չմիավորման շարժման նախագահությունը կփոխանցի Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյին:

«Իրանի նախագահը գագաթաժողովի շրջանակներում կհանդիպի ու խորհրդակցություններ կանցկացնի մի շարք երկրների ղեկավարների հետ: Չմիավորման շարժման գագաթաժողովից հետո Իրանի նախագահը իր կուբացի գործընկեր Ռաուլ Կաստրոյի հրավերով Վենեսուելայից կմեկնի Հավանա: Նախագահը ծրագրում է հանդիպել նաև Ֆիդել Կաստրոյի հետ»,- տեղեկացրել է նա: Իրանի նախագահը Հավանայից կմեկնի Նյու Յորք և կմասնակցի ՄԱԿ ԳԱ-ի 71-րդ նստաշրջանին:

Դիտվել է՝ 859

Մեկնաբանություններ