Ռուսաստանն առաջարկում է հրապարակել Սիրիայի հարցով Ժնևում ձեռք բերված ռուս-ամերիկյան համաձայնագիրը։ «Ռուսաստանը թաքցնելու ոչինչ չունի»՝ հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Սեպտեմբերի 9-ին Ժնևում 14 ժամյա բանակցություններից հետո ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համաձայնության եկան սիրիական ճգնաժամը հանգուցալուծելու հարցում։ Ծրագիրը նախատեսում է պատերազմի դադարեցում, հատուկ ռուս-ամերիկյան կենտրոնի ստեղծում՝ ահաբեկիչների դեմ համատեղ պայքարի համար, մարդասիրական օգնության տրամադրման ապահովում: