Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մևլութ Չավուշօղլուն նեղացել է ԱՄՆ դեսպանից

Մևլութ Չավուշօղլուն նեղացել է ԱՄՆ դեսպանից
14.09.2016 | 09:58

Թուրքիայում լարված մթնոլորտ է առաջացել արտաքին գործերի նախարարի և Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան միջև՝ գրում է «Միլլիյեթը»: Նախօրեին Թուրքիայում ԱՄՆ դեսպանատունն անհանգստությունն էր հայտնել Թուրքիայի կառավարության կողմից երկրի տարբեր նահանգապետարաններում վերահսկիչ հանձնաժողովների ստեղծման առիթով, դա վիրավորել էր արտգործնախարարին: Մևլութ Չավուշօղլուն հատուկ հրավիրված մամլո ասուլիսում հայտարարել է, որ ոչ ոք չի կարող իրենց թելադրել, թե ինչ պետք է անեն և հավելել է, որ ԱՄՆ դեսպանը Թուրքիայում իրեն պահում է դեսպանին ոչ հարիր:

«Ձեր դեսպաններն այստեղ իրենց թող չպահեն, կարծես նահանգապետ են: Թող իրենց գործով զբաղվեն և կատարեն իրենց պարտականությունները Վիեննայի համաձայնագրին համապատասխան: Թող յուրաքանչյուրն իմանա իր իրավունքների չափը»,- ասել է Չավուշօղլուն:

Դիտվել է՝ 863

Մեկնաբանություններ