ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին և Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հեռախոսով քննարկել են Չավուշօղլուի և Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասի միջև լարված իրավիճակը՝ գրում է Anadolu-ն: Չավուշօղլուն իր մտահոգությունն է հայտնել Բասի հայտարարությունների վերաբերյալ և ընդգծել, որ իրենց տեսանկյունից՝ ԱՄՆ դեսպանը գործել է իր լիազորություններից դուրս: