Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Մահացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք խոշոր գործարարը

Մահացել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչ անող թուրք խոշոր գործարարը
14.09.2016 | 12:32

Թուրքիայում 89 տարեկանում մահացել է «Ալարկո» հոլդինգի նախագահ Իսհաք Ալաթոնը։ Հրեական ծագումով, հարուստ թուրք գործարարը հայտնի էր պետությանն ուղղված բաց նամակով, որում կոչ էր անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«90 տարի մենք բազմաթիվ մեղքեր ենք գործել։ Կմախքները լցրել ենք պահարանները եւ փակել դռները։ 90 տարի է՝ աշխարհին կույր ենք ասում։ Վախենում ենք առերեսվել։ Մեզ սովորեցրել են վախենալ։ Կմախքները պահարաններում փտում են, իսկ դրանց հոտն արդեն անտանելի է դարձել։ Ես արդեն չեմ կարողանում շնչել, իսկ դո՞ւք: Եկեք մենք էլ մեր ձայնը լսելի դարձնենք Անկարայի մեր պատգամավորներին։ Պատգամավորներն էլ թող լսելի դարձնեն իրենց կուսակցությունների ղեկավարներին։ Թող օգնեն, որ կարողանանք բացել կմախքներով լեցուն մեր պահարանները։ Մեզ հարիր հուղարկավորության միջոցառումներց հետո մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցենք եւ մաքրենք մեր մեղքերը»,- ասել էր Ալաթոնը։ Նա միակ թուրք գործարարն է, որ հրապարակավ թուրքական իշխանություններին կոչ էր արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը, ներողություն խնդրել եւ հարգել զոհերի հիշատակը։

Դիտվել է՝ 854

Մեկնաբանություններ