ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հեռախոսել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևի հետ՝ շնորհավորելով ծննդյան օրվա առթիվ: Կարեն Կարապետյանը բարձր է գնահատել Մեդվեդևի անձնական ներդրումը Հայաստանի և Ռուսաստանի դաշնակցային փոխգործակցության զարգացման գործում, որը հիմնված է երկու երկրների ժողովուրդների բարեկամության վրա:
Նա կարևորել է երկու երկրների կառավարությունների ակտիվ համագործակցությունը և երկկողմ առևտրատնտեսական կապերի խորացումը՝ ի շահ հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացման և ամրապնդման թե երկկողմ, թե բազմակողմ ձևաչափով, այդ թվում նաև՝ ԵՏՄ շրջանակում: Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Դմիտրի Մեդվեդևին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում նշանակվելու առթիվ իրեն հղած շնորհավորանքի համար: