Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Խոսքը՝ խոսք, մնաց գործը

Խոսքը՝ խոսք, մնաց գործը
16.09.2016 | 08:57

Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակում հայտնված կառավարությունը լարված է, ինչը նկատելի էր ԱԺ երեկվա նիստում։ Նախարարներն ամեն գնով փորձում էին ավելի ներկայանալի և պրոֆեսիոնալ երևալ, ինչը միանգամայն հասկանալի էր։ Այս պահին շատերը տագնապալից մտորումների մեջ են՝ կպահպանե՞ն իրենց նախարարական պորտֆելները, թե՞ ոչ։ Եթե նախարարների խոսքում անհանգստություն, այնուհանդերձ, նկատվում էր, ապա նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանն ինքնավստահ էր և գործնական հանձնարարականներով «զինված»։ «Էլեկտրաէներգիայի և գազի սակագինն անհրաժեշտ է վերանայել և սոցիալապես անապահով խավերի համար այն նվազեցնել, ինչը պետք է իրականացվի ոչ թե պետբյուջեի, այլ ծառայություններ մատուցող կազմակերպությունների հաշվին»,- վաղուց սպասված այս հանձնարարականը նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանը հնչեցրեց կառավարության իր առաջին նիստում։ Հանձնարարական եղավ նաև ՊԵԿ-ին, ըստ որի, ստուգումներ պետք է իրականացվեն «արտոնյալ» բիզնեսի ոլորտում։ Սրանք հարցեր են, որոնք բազմիցս հնչեցրել են թե՛ ընդդիմադիրները, թե՛ հանրությունը։ Կհաջողվի՞ նորանշանակ վարչապետին գործող խաղի կանոնների պայմաններում տեսանելի ինչ-որ բան, այնուհանդերձ, փոխել։ Ինչպես ասում են՝ ցույց կտա ժամանակը։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1995

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ