Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունն ԱՄՆ-ին կոչ է արել շտապ ձերբակալել Թուրքիայում հուլիսի 15-ի հեղաշրջման փորձի կազմակերպիչ համարվող թուրք կրոնական քարոզիչ, ԱՄՆ քաղաքացի Ֆեթուլլահ Գյուլենին, քանի դեռ նա չի փախել մեկ այլ երկիր՝ գրում է Hürriyet-ը:
Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության պաշտոնական հայտարարության մեջ ասվում է. «Նա հետախուզվում է որպես Թուրքիայում հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման հրաման տվող անձ: Մենք ունենք տեղեկություններ, որ նա կարող է երրորդ երկիր փախչել, օրինակ, Կանադա կամ Հարավային Աֆրիկա: Քանի դեռ նա չի անցել ուրիշ երկիր, շտապ ձերբակալեք նրան»: