ԵՄ-ն պետք է երաշխավորի անվտանգությունը Եվրոպայում, ոչ թե ԱՄՆ-ը՝ հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը:
«Ամերիկյան արշավը (ԱՄՆ նախագահի ընտրությունների) մեզ որոշ հուշումներ է տալիս. Ամերկացիներն այլևս պատրաստ չեն իրականացնել իրենց ռազմական գործողություննեը Եվրոպայում: Հավատացեք, ես հանդես չեմ գալիս հօգուտ Եվրոպայի ռազմականացման: Բոլորովին ոչ: Բայց ես կարծում եմ՝ մեր պատասխանատվությունն է մեր մայրցամաքում կարգն ու անվտանգությունը երաշխավորելը: Հետագայում մեզ դա անհրաժեշտ կլինի»,- ասել է Յունկերը: