Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թրամփը խնդիր է ողջ աշխարհի համար

Թրամփը խնդիր է ողջ աշխարհի համար
16.09.2016 | 11:12

Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցն անհանգստութուն է հայտնել, որ ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը կարող է դառնալ Սպիտակ տան ղեկավար։

«Այդ դեպքում այն վայրում, որտեղ պահանջվում է պատասխանատվության բարձր աստիճան, կհայտնվի ակնհայտորեն անպատասխանատու մարդ»,- հայտարարել է Եվրախորհրդարանի նախագահը «Շպիգել-օնլայնին» հարցազրույցում։

«Թրամփը խնդիր է ոչ միայն ԵՄ-ի, այլև ողջ աշխարհի համար»,- կարծում է Շուլցը։ Եվրախորհրդարանի նախագահը ընդգծել է, որ Եվրոպան ապրում է «պատմական պահ»։ «Ավելի ու ավելի մեծ թվով մարդիկ են անվավեր հայտարարում այն, ինչ ձեռք է բերվել վերջին տասնամյակներում Եվրոպայում»,- ասել է նա։

Դիտվել է՝ 1301

Մեկնաբանություններ