Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը խոստացել է թույլ չտալ, որ Եվրոպական միության ապագայի վերաբերյալ պոպուլիստ քաղաքական գործիչների հայտարարությունները իրականանան: Պոտսդամում մամուլի ասուլիսում կանցլերն ասել է.
«Եվրոպան այդքան էլ լավ վիճակում չէ: Դա ինձ մեծ ցավ է պատճառում, բայց ես անում եմ հնարավորը՝ վերակենդանացնելու այն ամենը, հանուն ինչի մեր հասարակությունը ժամանակին միավորվել է»: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի գոյության պահպանումը վերածվում է «պատերազմի և խաղաղության» հարցի: Մերկելը նախազգուշացրել է «եվրոպական միասնականությանը խոչընդոտող ազգայնականության, եսասիրության և արմատականության միտումների վտանգի մասին»: