Վրաստանի նախկին վարչապետ, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին չի բացառում, որ ընդդիմադիր «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը չի կարողանա հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով անցնել խորհրդարան.
«Նրանք անկյուն են մղվել և հիանալի գիտեն, որ իրենք չունեն լեգիտիմորեն, ընտրությունների ճանապարհով իշխանության գալու որևէ հնարավորություն։ Նրանք խորհրդարանում ունեին 46 մարդ, իսկ այժմ նրանց համար լավ արդյունք կլինի 10 մարդ ունենալը։ Հետևաբար նրանք շատ ծանր վիճակում են։ Հնարավոր է նաև վատագույն արդյունքի գրանցում. նրանք չկարողանան անցնել խորհրդարան»։