Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

ԵՄ-ն ուզում է Լոնդոնին ստիպել հրաժարվել Brexit-ից

ԵՄ-ն ուզում է Լոնդոնին ստիպել հրաժարվել Brexit-ից
16.09.2016 | 21:56

ԵՄ ղեկավարները կարծում են, որ Մեծ Բրիտանիան կարող է հրաժարվել միությունից դուրս գալուց այդ հարցով բանակցությունների խստացման դեպքում՝ գրում է Daily Telegraph-ը:

Վերջին շաբաթում հարցում է անցկացվել եվրոպացի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաների շրջանում, նրանք կասկած են հայտնել, որ Բրիտանիան կկարողանա Brexit-ը ավարտել, եթե բախվի «բյուրոկրատական մղձավանջի իրականությանը»: Բրիտանական իշխանությունների ներկայացուցիչը թերթին հայտնել է, որ ԵՄ էլիտան «կարծում է, որ այդ խաղը մեզ պետք է ստիպի մտափոխվել»:

Դիտվել է՝ 968

Մեկնաբանություններ