ՈՒզբեկստանի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար, նախկին վարչապետ Շավքաթ Միրզիյաևն առաջադրվել է դեկտեմբերին անցկացվելիք արտահերթ նախագահական ընտրություններում:
ԿԸՀ-ի հաղորդմամբ, Միրզիյաևի թեկնածությունն առաջադրել է երկրի ամենամեծ՝ լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը: Արտահերթ ընտրությունները նշանակվել են երկիրը 27 տարի ղեկավարած Իսլամ Քարիմովի մահվան պատճառով: Անկախացումից ի վեր ՈՒզբեկստանում ազատ ու արդար ընտրություններ չեն անցկացվել՝ ըստ միջազգային դիտորդների: