ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստը կկայանա Մոսկվայում՝ ասել է Համագործակցության գործադիր հանձնաժողովի նախագահ Սերգեյ Լեբեդևը:
«ՌԴ նախագահի առաջարկով որոշում է կայացվել ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի հաջորդ նիստն անցկացնել 2017-ի հոկտեմբերի 11-ին` Մոսկվայում»,- ասել է Լեբեդևը` Բիշքեկում խորհրդի գագաթնաժողովում: Լեբեդևը հայտարարել է, որ նիստում նեղ ձևաչափով պատվիրակությունների ղեկավարները հաստատել են հանդիպման օրակարգը:
Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը տեղեկացրել է կայացված որոշման մասին, որի համաձայն 2017-ի հունվարի 1-ից ԱՊՀ նախագահությունը կփոխանցվի Ռուսաստանին: