Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն լեգիտիմության ճգնաժամ է ստեղծում

Ադրբեջանում սահմանադրական հանրաքվեն լեգիտիմության ճգնաժամ է ստեղծում
17.09.2016 | 12:02

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ուղղված նամակում ԱՄՆ Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեի նախագահ, հանրապետական կոնգրեսական Քրիս Սմիթը խոր մտահոգություն է հայտնում Ադրբեջանում սեպտեմբերի 26-ին անցկացվելիք սահմանադրական հանրաքվեի առնչությամբ։ Նրա խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները կարող են տապալել միջազգային պարտավորությունները, որոնք Ադրբեջանը ստանձնել է ժողովրդավարության պաշտպանության հարցում։

Երկու կուսակցությունների անունից Ալիևին ուղղված նամակը, որն առաջարկում է վերանայել հանրաքվեի անցկացումն ու վերահաստատել մարդու իրավունքների պաշտպանության հարցում հանձնառությունը, ստորագրել են հանրապետական կոնգրեսականներ Ջո Փիթսոնն ու Ադամ Շիֆը։ «Նախագահական ժամկետի երկարաձգումն ու նախագահի լիազորությունների ընդլայնումը կարող են հանգեցնել քաղաքական իշխանության չարաշահման»,- գրում են կոնգրեսականները: «Մենք առավելապես անհանգստացած ենք ուղղումներով, որոնք սահմանափակում են հիմնարար իրավունքները»,- նշում են նրանք։ Ադրբեջանի կառավարությունն արդեն բախվել է միջազգային քննադատության՝ լրագրողների, ակտիվիստների, ընդդիմադիր գործիչների ու կրոնական փոքրամասնությունների ներկայացուցիչների նկատմամբ բռնաճնշումների համար։

Հանրաքվեն հավելյալ կսահմանափակի հիմնարար ազատությունները՝ խոսքի ազատության սահմանափակման ճանապարհով։ «Առաջիկա հանրաքվեն լեգիտիմության լրջագույն ճգնաժամ է ստեղծում»,- ասվում է նամակում։ «Ոչ միջազգային հանրությունը, ոչ երկրի բնակչությունը չեն կարող քվեարկության հանդեպ վստահություն ձեռք բերել, որն իրականացվում է առանց տեղեկություններին ազատ հասանելիության, բաց քննարկումների ու թափանցիկության»,- հավելում են նրանք։ Սահմանադրական փոփոխությունների համաձայն՝ Ադրբեջանի նախագահի կառավարման ժամկետը պետք է երկարաձգվի 5- 7 տարի, այդ փոփոխություններն իրավունք կտան նախագահին ինքնուրույն ընտրել երկրի փոխնախագահներին և ցրել խորհրդարանը:

Դիտվել է՝ 1006

Մեկնաբանություններ