ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հանդիպումները տեղի կունենան ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում՝ հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը: «Այո, ծրագրված է երկկողմ հանդիպում»,- ասել է Չուրկինը՝ պատասխանելով լրագրողների հարցին: Նա չի հստակեցրել հանդիպման ժամկետները՝ նշելով, որ «նրանք ամբողջ ժամանակ կհանդիպեն»: