ԵՄ 27 երկրների ղեկավարները Բրատիսլավայի ոչ պաշտոնական գագաթնաժողովում պայմանավորվել են կես տարի անց ներկայացնել բլոկի զարգացման մանրամասն ծրագիր՝ հաշվի առնելով Մեծ Բրիտանիայի դուրս գալը՝ հայտնում է BBC-ն:
«Բրատիսլավայում մենք պայմանավորվել ենք առաջիկա ամիսներին մեր քաղաքացիներին առաջարկել Եվրամիության գրավիչ մոդելի մեր տեսլականը, որին նրանք կարող են վստահել և աջակցել»,- ասված է գագաթնաժողովում ընդունված Բրատիսլավյան հռչակագրում: Ենթադրվում է, որ ԵՄ զարգացման ճանապարհային քարտեզը կհաստատվի մարտին Հռոմում կայանալիք հանդիպմանը: