«Հայաստանը ձանձրացրել է միջազգային կառույցներին իր բողոքներով», - Բիշքեկում ԱՊՀ գագաթնաժողովում հակադարձելով Սերժ Սարգսյանի ելույթին՝ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Իրավիճակը, ըստ նրա «շատ պարադոքսալ է»:
«Հայաստանն է, որ օկուպացրել է ինքնիշխան պետության տարածքը, խախտում է տարածքային ամբողջականության սկզբունքը, հետո էլ 20 տարի շարունակ զբաղվում է բանակցային գործընթացի իմիտացիայով: Հայաստանն օգտագործում է Մինսկի խմբի ձևաչափը բանակցություններին անժամկետ բնույթ հաղորդելու համար: Հայերը խաղաղություն չեն ցանկանում, նրանք ուզում են մշտապես պահել մեր տարածքներն իրենց վերահսկողության տակ և Ադրբեջանին մեղադրել ինչ-ինչ խախտումներում: Մենք տուժող կողմն ենք»,- բողոքել է Ալիևը ԱՊՀ պետությունների ղեկավարներին: