Մեծ Բրիտանիան արգելափակելու է ԵՄ միասնական բանակ ստեղծելու որոշումը՝ The Times-ին տված հարցազրույցում ասել է Միացյալ Թագավորության պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը:
«Քանի դեռ Մեծ Բրիտանիան պաշտոնապես ԵՄ անդամ է, Լոնդոնը կարգելափակի նման որոշում կայացնելու ցանկացած փորձ»,- հայտարարել է Մայքլ Ֆելոնը՝ մեկնաբանելով Բրատիսլավայում ԵՄ պետությունների ղեկավարների համաժողովի որոշումը՝ «Եվրոպական ընդհանուր զինված ուժեր» ստեղծելու համաձայնագիրը, որ նախատեսված է ստորագրել 2017-ի հունիսին: