Ֆրանսիայի նախկին նախագահ, 84-ամյա Ժակ Շիրակը տեղափոխվել է հիվանդանոց` AFP գործակալությանը հաղորդել են նրա ընտանիքի անդամները:
Ժակ Շիրակի թոքերի ինֆեկցիոն հիվանդություն է ախտորոշվել՝ Մարոկկոյում ընտանեկան հանգստի ընթացքում: Նրան հատուկ չվերթով տեղափոխել են Փարիզի հիվանդանոցներից մեկը: