Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկարան խորհրդակցում է քրդական խնդրով

Անկարան խորհրդակցում է քրդական խնդրով
19.09.2016 | 11:06

Թուրքիայի արևելյան 22 գավառների բոլոր ղեկավարներին շտապ հրավիրել են Անկարա` ներքին գործերի նախարարությունում օպերատիվ խորհրդակցությանը մասնակցելու՝ հաղորդում է Anadolu գործակալությունը` նշելով, որ ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի դռնփակ խորհրդակցության նպատակն էր քննարկել Քրդական բանվորական կուսակցության զինյալների դեմ երկրի արևելյան շրջաններում ծավալված գործողություններիընթացքը:

Խորհրդակցությանը մասնակցել են գրեթե բոլոր ուժային կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչները: Խորհրդակցությանը հրավիրված են եղել նաև Հայաստանին սահմանակից թուրքական երկու շրջանների` Կարսի և Իգդիրի նահանգապետերը:

Դիտվել է՝ 512

Մեկնաբանություններ