Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Բախումներ Բաքվում

Բախումներ Բաքվում
19.09.2016 | 11:07

Բաքվում բախումներ են եղել ընդդիմության կողմնակիցների և ոստիկանության ուժերի միջև՝ ընդդիմադիր ուժերին միավորող Ազգային խորհրդի հանրահավաքի ավարտին: Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են հանրահավաքի 30 մասնակիցներին, լրատվամիջոցների ներկայացուցիչների, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետ համագործակցող երկու լրագրողների:

Ընդդիմության ակցիայի մասնակիցները բողոքում էին սեպտեմբերի 26-ի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի դեմ: Ընդդիմադիրների համոզմամբ՝ փոփոխությունները միտված են հավերժացնելու Իլհամ Ալիևի և նրա ընտանիքի իշխանությունը Ադրբեջանում: Սահմանադրական փոփոխությունների դեմ Բաքվում հանրահավաք է անցկացրել նաև «Մուսավաթ» ընդդիմադիր կուսակցությունը:

Դիտվել է՝ 547

Մեկնաբանություններ