ՌԴ ԿԸՀ-ն հրապարակել է Պետդումայի ընտրությունների արդյունքների առաջին տվյալները: Նախնական հաշվարկների համաձայն՝ «Եդինայա Ռոսիա»-ն 54,22 % ձայն է հավաքել և խորհրդարանում կունենա մեծամասնություն, ՌԴԿԿ-ն՝ ունի 13,68 %, ՌԼԴԿ-ն՝ 13,42 %:
Չորրորդ տեղում «Արդար Ռուսաստան»-ն է՝ 6,16 %, հինգերորդ տեղում՝ «Ռուսաստանի կոմունիստները»՝ 2,91% ձայնով: Մյուս կուսակցությունները հինգ տոկոսը չեն հաղթահարել: Ըստ հաշվարկված քվեաթերթիկների՝ ընտրողների մասնակցությունը նրանց ընդհանուր թվի 47,99 տոկոսն է կազմում:
Պետդումայի ընտրություններն անցկացվում էին մեծամասնական ու համամասնական ընտրակարգով՝ 225 պատգամավոր ընտրվում էր համամասնական ցուցակներով, 225՝ մեծամասնական: