Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անկախությունն անձրևի տակ

Անկախությունն անձրևի տակ
20.09.2016 | 12:32

Հայաստանի տարածքում սեպտեմբերի 20-ին, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 21-ի երեկոյան ժամերին շրջանների զգալի մասում, սեպտեմբերի 22-ին՝ հյուսիսային շրջաններում, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը՝ ամենուրեք ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում: Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 2-3 աստիճանով, սեպտեմբերի 22-24-ը աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով:


Երևանում այսօր սպասվում է առանց տեղումների եղանակ, սեպտեմբերի 21-22-ին` երեկոյան ժամերին, սեպտեմբերի 23-ին, 24-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում, սեպտեմբերի 24-ի ցերեկը սպասվում է տեղումների դադար:

Դիտվել է՝ 882

Մեկնաբանություններ