Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացումից հետո փոխադարձ այցելությունները շատացել են

Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացումից հետո փոխադարձ այցելությունները շատացել են
20.09.2016 | 12:34

Սեպտեմբերի 19-ին աշխատանքային այցով Նյու Յորքում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Իրանի ներքին գործերի նախարար Աբդուռեզա Ֆազլիի հետ: Զրույցի ընթացքում արծարծվել են հարևան երկրների բարիդրացիական հարաբերությունների հետագա զարգացման հարցեր։ Հանդիպմանը քննարկվել է Հայաստանի ոստիկանության և Իրանի ներքին գործերի նախարարության միջև հաստատված արդյունավետ փոխգործակցության հետագա ընդլայնումը։

Էդվարդ Նալբանդյանն ու Աբդուռեզա Ֆազլին գոհունակությամբ արձանագրել են, որ Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի պահանջի վերացման հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո փոխադարձ այցելությունների զգալի աճ է գրանցվել:

Դիտվել է՝ 917

Մեկնաբանություններ