Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 71-րդ նստաշրջանի աշխատանքներին մասնակցող ԱԳ նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԱՀԿ օրակարգային հարցերի, միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների վերաբերյալ: Զրույցի ընթացքում քննարկվել է ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի ներկա վիճակը:
Էդվարդ Նալբանդյանն ու Լամբերտո Զանիերն անդրադարձել են Երևանում ԵԱՀԿ գրասենյակի գործունեությանը և ծրագրերին, դրանց ընդլայնման հնարավորություններին։