Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Լավրովն ու Քերին նորից հանդիպեցին

Լավրովն ու Քերին նորից հանդիպեցին
21.09.2016 | 12:07

Սերգեյ Լավրովն ու Ջոն Քերին հանդիպել են Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստից առաջ: Բանակցությունները անցնում են «Լոտտե Նյու Յորք Փալաս» հյուրանոցում:

Լավրովն ու Քերին կկենտրոնանան Սիրիայում հրադադարի ընդհանուր պահպանման, Հալեպում հումանիտար շարասյան գնդակոծության հարցերի վրա: ԱՄՆ պատվիրակության ներկայացուցիչն արձանագրել է, որ Սիրիայի մասին համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո Լավրովն ու Քերին մեկ շաբաթում անընդհատ կապի մեջ են եղել՝ նշելով նաև, որ այդ շփումները առաջիկա օրերին էլ կշարունակվեն: Սիրիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը սեպտեմբերի 19-ին հայտնել է, որ երկրում հրադադարի ռեժիմի գործողության ժամկետն ավարտվել է:

Ռուս-ամերիկյան պայմանավորվածությունների փաթեթը ուժի մեջ է մտել սեպտեմբերի 12-ին: ՌԴ ՊՆ-ն ավելի վաղ վստահեցրել էր, որ հրադադարի ռեժիմը պահպանել են միայն սիրիական զորքերը, իսկ զինյալների կողմից խախտումներ են գրանցվել: Սիրիայի ԶՈՒ հրամանատարությունն իր հայտարարության մեջ շեշտել է, որ սիրիական զորքերը գործադրել են բոլոր հնարավոր ջանքերը հրադադարի ռեժիմը պահպանելու համար ու «զսպվածության գերագույն աստիճան են դրսևորել ահաբեկչական խմբավորումների խախտումներին դիմակայելու հարցում»:

Դիտվել է՝ 711

Մեկնաբանություններ