Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Թերեզա Մեյը վստահ է, որ Լոնդոնը կհասնի արդար պայմանների

Թերեզա Մեյը վստահ է, որ Լոնդոնը կհասնի արդար պայմանների
21.09.2016 | 12:08

Լոնդոնը Բրյուսելից ԵՄ կազմից դուրս գալու արդարացի պայմաններ կստանա՝ Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում ասել է Միացյալ Թագավորության վարչապետ Թերեզա Մեյը։ «27 երկրների բլոկը մեզ հետ գործարք կկնքի։ Մենք նրանց հետ բանակցություններ կվարենք, և հավակնոտ կլինենք այն հարցում, թե ինչ ենք մենք ուզում ստանալ Մեծ Բրիտանիայի համար»,- ասել է նա:

Վարչապետը վստահ է, որ գործարքն «արդար կլինի Մեծ Բրիտանիայի համար»: Վարչապետի հայտարարությունը պատասխանն էր վերջին օրերի կտրուկ հրապարակումների։ ԵՄ-ում նախագահող Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն Մեծ Բրիտանիայի համար շատ ցավոտ բանակցություններ էր խոստացել Brexit-ի հարցով։

Դիտվել է՝ 618

Մեկնաբանություններ