Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Հայաստանը մշտապես Իրանի ուշադրության կենտրոնում է

Հայաստանը մշտապես Իրանի ուշադրության կենտրոնում է
21.09.2016 | 12:10

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Հայաստանի տարածքով իրանական գազը Վրաստան առաքելու քննարկումներին:
«Իրանի նավթի նախարարը մոտ ապագայում կայցելի Հայաստան: Վստահ եմ, որ երկու բարձրաստիճան պաշտոնյաները կբանակցեն այս հարցի շուրջ և ձեռք կբերվեն պայմանավորվածություններ»,- ասաց ՀՀ-ում Իրանի դեսպանը:


Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես գտնվում է Իրանի ուշադրության կենտրոնում և կարող է հույս դնել Իրանի աջակցության վրա: «Երբ ամիսներ առաջ Հայաստանում առաջացել էր գազի ծավալների խնդիր, Իրանը նպաստեց Հայաստանում գազի ծավաների ավելացմանը: Մենք աշխատում ենք Իրանի ուշադրության կենտրոնում պահել այն, ինչ օգտակար ու բարենպաստ կլինի Հայաստանի համար»,- ասաց նա:

Դիտվել է՝ 623

Մեկնաբանություններ