Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Անդյան երկրների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել

Անդյան երկրների խորհրդարանը Հայոց ցեղասպանությունը ճանաչող և ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել
21.09.2016 | 12:21

Անդյան խորհրդարանը, որը Անդյան երկրների (Բոլիվիայի, Կոլումբիայի, Էկվադորի, Պերուի և Չիլիի) ներկայացուցիչներից կազմված օրենսդիր մարմին է, Հայոց ցեղասպանությունը ճանաչող և ժխտումը դատապարտող բանաձև է ընդունել:

Բանաձևն ընդունվել է սեպտեմբերի 17-ին: Բանաձևը ճանաչում է «Օսմանյան կայսրության իշխանությունների կողմից 1915-1923 թվականներին իրականացված Հայոց ցեղասպանությունը» և դատապարտում է «ժխտողականության ցանկացած քաղաքականություն` ուղղված Հայոց ցեղասպանությանն ու հայ ժողովրդի նկատմամբ իրագործված մարդկության դեմ հանցագործություններին»: Բանաձևը, որն առաջադրել է Էկվադորի ներկայացուցիչ Պեդրո դե լա Կրուսը, միաձայն ընդունվել է Մոնտեվիդեոյում կայացած նիստի ժամանակ: Ընդունված բանաձևը նաև համերաշխություն է հայտնում հայ ժողովրդին և հայոց սփյուռքի համայնքներին:

Դիտվել է՝ 1172

Մեկնաբանություններ