Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Էդվարդ Նալբանդյանն Էդգարս Ռինկևիչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքը

Էդվարդ Նալբանդյանն Էդգարս Ռինկևիչի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ բանակցությունների ընթացքը
21.09.2016 | 12:16

Նյու Յորքում Էդվարդ Նալբանդյանը սեպտեմբերի 20-ին հանդիպել է Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչի հետ: Նրանք անդրադարձել են բարձրաստիճան այցելությունների կազմակերպմանը, կարևորել իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջխորհրդարանական շփումների ակտիվացումը։

Հանդիպման օրակարգում են եղել տնտեսական փոխգործակցության աշխուժացման հարցերը, միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները։ Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկևիչն անդրադարձել են ՀՀ-ԵՄ հարաբերությունների նոր իրավական հիմքի շուրջ ընթացքող բանակցային գործընթացին։

Դիտվել է՝ 703

Մեկնաբանություններ