Իրանի Զինված ուժերը երեկ Թեհրանում մեծ զորահանդես են անցկացրել` նվիրված Իրաքի հետ պատերազմի 36-րդ տարելիցին: Զորահանդեսի ընթացքում ԻԻՀ բանակը նոր զինատեսակներ է ցուցադրել, այդ թվում՝ Ռուսաստանից ձեռք բերված Տ-300 տիպի հակաօդային պաշտպանության համակարգերը:
Թեհրանի զորահանդեսին զուգահեռ Պարսից ծոցի ափին գտնվող Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում տեղի է ունեցել Իրանի ռազմածովային ուժերի զորահանդեսը, որին մասնակցել է շուրջ 500 միավոր ռազմական տեխնիկա: